Քաղաքական
Վաղը կհայտարարվի Թուրքիայի դեմ հայց ներկայացնելու մասին
Ապրիլի 29-ին Հայ եկեղեցու ղեկավարները մամուլի ասուլիս կհրավիրեն, որի շրջանակներում կհայտարարեն Թուրքիայի Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին:
Ինչպես նշում է asbarez.com-ը, հայցի միջոցով Կիլիկիո Կաթողիկոսությունը ցանկանում է վերադարձնել Սիս քաղաքում եղած կաթողիկոսարանը, Թուրքիայի հարավ-կենտրոնական հատվածում գտնվող Սբ Սոֆիայի տաճարը: Պարբերականը մանրամասնում է, որ քրիստոնեական այս ուխտավայրը թուրքական կառավարությունն առգրավել է Ցեղասպանությունից հետո:
Աղբյուրը նկատում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կողմից ներկայացվելիք հայցը վկայում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմը հաստատակամ է տրամադրված դարեր շարունակ իրեն պատկանած քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու հարցում: