Հասարակություն

Ոչ միայն դատապարտում, այլեւ՝ փոխհատուցում.Ալի Էրթեմ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

«Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն դատապարտում  է նշանակում , այլև՝ փոխհատուցում: Այն ամբողջը ինչ խլվել է հայ ժողովրդից, պետք է  իր իսկական տիրոջը վերդարձվի» -այս մասին Ստեփանակերտում ասել է «Ընդդեմ ցեղասպանության» կազմակերպության ղեկավար Ալի Էրթեմը: Ֆրանկֆուրտում գործող «Ընդդեմ ցեղասպանության» և Բեռլինի «Զորակցություն Ցեղասպանության զոհերին» թուրքական կազմակերպությունների անդամները  Արցախում այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, եղել են Գանձասարում, հանդիպել են Արցախի հոգևոր առաջնորդի և լրագրողների հետ:

 

Թուրք գործիչները Արցախում են առաջին անգամ: Որ ադրբեջանական իշխանությունները նրանց անցանկալի անձ են ճանաչելու, գիտեն և  դա նահանգստանալու առիթ չեն համարում: «Զորակցություն Ցեղասպանության զոհերին» կազմակերպության ներկայացուցիչ Ռեջեփ Մարաշլըն  նույնիսկ կարծում  է,  որ Ադրբեջանի «սեւ ցուցակում» հայտնվելը երեւի թե պետք է պատիվ համարել, որովհետեւ իրենք Թուրքիայում էլ են “Persona non Grata”, որտեղից փախել են, որպեսզի կարողանան գոնե ֆիզիկական գոյությունը պաշտպանել։

Թուրք գործիչը, ով Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում խոսել է 1985 թ, ձերբակալվել էր 17 տարի անցկացրել բանտում:

Ստեփանակերտի հուշահամալիրում   ազատամարտի Սարգիս Հացպանյանի ուղեկցությամբ Արցախ այցելած թուրք գործիչները խոնարհվել են ինչպես Ցեղասպանության զոհերի հիշատակին, այնպես էլ այցելել են հուշահամալիրում ահնգչող ազատամարտիկների շիրիմներին:

Թուրք գործչի խոսքով՝ Ադրբեջանը Թուրքիայի ցեղասպան կառավարության հետ հանցավոր պայմանավորվածությամբ   Սովետական միության փլուզումը որպես առիթ էր   օգտագործել արցախահայությանը ոչնչացնելու համար: Բայց դա նրան չհաջողվեց:

«Զորակցություն Ցեղասպանության զոհերին» կազմակերպության ներկայացուցիչ Ռեջեփ Մարաշլըն երեկ հայ  մարտիկների շիրիմների առջև խոնարհվելը պատիվ համարեց իր համար:

Թուրք գործիչը կածում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակելու են գործել ընդդեմ հայերի:Այդ քաղաքականությանն ընդդիմացող թուրքերի բանակը դեռևս փոքր է, բայց այն  օրեցօր մեծանում է:

Ըստ Մարաշլըի արցախյան դատը արդար, ինքնորոշված ժողովրդի, համամարդկային դատ է  և ուղղված է ընդդեմ ցեղասպանության:  Ստեփանակերտում թուրք գործիչը   հայտարարել է վերադառնալուց հետո ջանք չի խնայելու արցախյան հիմնախնդրի առթիվ Եվրոպայում բարձրացնելու համար:

 

Back to top button