Հասարակություն

Արդյոք կհայտարարվի՞ համաներում

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր քառօրյայի մեկնարկին ԱԺ նախագահից հետաքրքվել է, թե արդյո^ք քննարկվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի   կապակցությամբ համաներում հայտարարելու հարցը: Պատգամավորը նշել է, որ քաղաքացիներից բազմաթիվ զանգեր ու հարցումներ է ստանում:

-Վերջին շրջանում ՀՀ քաղաքացիներից բազմաթիվ հարցումներ ու զանգեր եմ ստանում, քանի որ մամուլն էլ գրել է դրա մասին,  մարդիկ հարցնում են՝ ճի՞շտ է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ համաներում է հայտարարվելու»,- հարցրել է պատգամավորը։

-Ես նման  տեղեկատվություն չունեմ: Մինչև այս պահը նման բան չի քննարկվել,- պատասխանել է ԱԺ նախագահը

Կարդացեք նաև

Back to top button