ՀասարակությունՑեղասպանություն 100

Իսրայելի նախագահն ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին

Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինն ապրիլի 26-­ին Երուսաղեմի իր նստավայրում ընդունել է երկրի մեծաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահն ասել էր, որ՝ «մենք բարոյական պատասխանատվություն ունենք՝ մատնանշելու փաստերը, որքան էլ որ դրանք ահավոր լինեն: Մենք չպետք է դրանք անտեսենք: Հայ ժողովուրդը դարձել է արդի պատմության առաջին զանգվածային սպանության զոհը: Մենք չենք ձգտում մեղքը բարդել որեւիցե կոնկրետ երկրի վրա, սակայն համերաշխություն ենք հայտնում կոտորածի արհավիրքը տեսած հայերի հետ»:

Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Իսրայելի նախագահը նշել է, որ Հոլոքոստի սարսափներից հետո հայ ժողովրդի ողբերգության զոհերի հիշատակը հարգելն իրենց հրեական պարտականությունն է՝ մարդկային և բարոյական։ «Ես հպարտ եմ ընդունել ձեզ այստեղ՝ նախագահի նստավայրում, այս օրը ձեզ հետ նշելու համար»,- ասել է նախագահը։

Հանդիպման ներկայացուցիչներից մեկը՝ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Արիս Շիրվանյանը «հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը հայերի սպանությունը չի անվանում «ցեղասպանություն»։

«Նախագահը հայտարարել է, որ ի գիտություն է ընդունել քննադատությունը եւ այն կարծիքին է, որ Իսրայելի ղեկավարությունը պետք է ավելին անի, որպեսզի առաջադրի հայերի սպանության հարցը: Նա ընդգծել է կայացած քննարկման կարեւորությունը»,­ ասված է միջոցառման արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ:

Նախագահը նշել է, որ քննադատությունը հաշվի կառնի, և կարծում է, որ երկրի ղեկավարությունը պետք է ավելին անի՝ հայերի սպանության հարցը բարձրացնելու համար։

 

Կարդացեք նաև

Back to top button