ՀասարակությունՑեղասպանություն 100

Արմավիրում Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններով սկսվել են նախօրեին Ջահերով երթով

satikisahakyan

Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսության աղոթք և ոգեկոչում Արմավիրի մարզի համայնքերում, որ սկսվել էր դեռ երեկ երեկոյան՝ ջահերի երթով: Ջահակիրները պահանջատիրության, ճանաչման, առերեսման ու հատուցման  կոչերով այրել են թուրքական դրոշը, մոմեր վառել արդեն սրբադասված նահատակների հիշատակին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին  հարգանքի տուրք է մատուցվել նաև այսօր առավոտյան Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-խաչքարերին։

Արմավիրի մարզում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառումները սկսվել էին դեռ  երեկ երեկոյան կազմակերպված ջահերի երթով:  Հոգևոր մայրաքաղաքում  Ցեղասպանության զոհերի սրբադասումից հետո՝ ուշ երեկոյան, երիտասարդները ջահերի երթով ճանաչման, հատուցման  պահանջատիրական կոչերով հոգևոր քաղաքի կենտրոն բերող  երեք ուղղություններից մտան  Կոմիտասի անվան հրապարակ և  այրեցին թուրքական դրոշը:

Երթին մասնակցում էին նաև Էջմիածնի ՀՅԴ «Վաչե Ռոստոմյան» երիտասարդական  կազմակերպության անդամները: Կոմիտեի ներկայացուրցիչ Շուշան Շուշանյանը նշեց, որ իրենք մինչև վերջ տեր են պահանջատիրությանը:

Էջմիածնում կազմակերպված ջահերով երթին մասնակցում   էր նաև Արցախի հերող, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, ով երկուստեք  հպարտության զգացումով էր  լցված,  մեկը՝ Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման համար, մյուսը՝ մեր նոր սերնդի, որոնց մեջ նկատելի է հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու պահանջատիրությունը:

Երթի մասնակիցները Կոմիտասի անվան հրապարակում՝  Կոմիտասի հուշարձանի մոտ, մոմեր վառեցին՝ 1915 , 1.5 մլն , 100-րդ տարելից  մակագրություններով։

Երթի մասնակից ՀԱԵ Արմավիրի թեմի հոգևոր հովիվ տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը նշեց, որ այսուհետ անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ չի կատարվելու, այլ նրանցից խնդրելու ենք բարեխոսություն մեր երկրի բարօրության ու շենացման համար:

Հայրենիքի նկատմամբ ունեցած սերը պետք է գերադասելի լինի մեր զգացումներում, միլիոն ու կես հայեր նահատակվեցին իրենց քրիստոնեական հավատքի համար։

Back to top button