
Լիլիթ Գասպարյան
«Ռադիոլուր»- Ստամբուլ
Այսօր Թուրքիայի Իսլամական արվեստի թանգարանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններ: Իսլամի թանգարանն այն վայրն է, որտեղ 1915 թ-ի ապրիլի 24-ին բերվել եւ այնտեղից աքսորվել են հայ մտավորականներ:
Ոգեկոչման արարողությունները կազմակերպել են Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը, «Նոր զարթոնք» հայկական երիտասարդական նախաձեռնությունը եւ քրդական ԶԱՆ հիմնադրամը:Միջոցառումից հետո անձայն քայլերթով մասնակիցները շարժվեցին Էմինօնու, որտեղից նավով անցան դեպի Հայդարփաշայի կայարան։




