
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները այցել են Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, ԿԽՄԿ ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովային հղումով, այցելությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին, կազմակերպության աշխատակիցների միջոցով դիվերսանտներն ու նրանց հարազատները տեղեկատվություն են փոխանակել։




