
Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտնում է ՈՒՆԻԱՆ- ը։
Ժողովրդական պատգամավոր Նիկոլայ Կնյաժիցկին ընդգծել է, որ «այսօր հայ ժողովրդի եւ ընդհանրապես մարդկության պատմության մեջ ողբերգական օրն է»։
«100 տարի առաջ այս օրը հայկական վերնախավի տարհանումվ սկսել է փաստորեն ողջ ազգի, ողջ ժողովրդի ոչնչացումը։ Հայերը եւ ուկրաինացիներն ապրել են կողք կողքի դարար շարունակ այդ ողբերգությունից առաջ։ Հայն առաջինն էր, որ զոհվեց Հպարտության հեղափոխություն ժամանակ։ Ուկրաինացիների համար այս բարեկամական ժողովրդի 52 ներկայացուցիչ է զոհվել ՀԱ գործողության իրականացման ժամանակ»,- ասել է Կնյաժեցկին։




