
Այսօր Ստամբուլում Գալիպոլիի ճակատամարտի 100- ամյակին նվիրված խաղաղության գագաթաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանը եւս մեկ անգամ ժխտել է Հայոց ցեղասպանությունը։ «Հայերի պնդումները 1915- ի իրադարձությունների մասին անհիմն են»,- ասել է նա։
Էրդողանը նշել է, որ վաղը բարեկամության ուղերձ է հղելու եւ ավելացրել, որ «հայկական հաստատումների վրա հիմնված թշնամական վերաբերմունքը սխալ է»։
Էրդողանը նաեւ հիշեցրել է, որ վաղը Հայոց պատրիարքարանում հիշատակի արարողություններին ինքը կմասնակցի նամակով։




