
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին անհրաժեշտ է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Ինչպես տեղեկացնում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջը, Վաշինգտոնում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո պետքարտուղարը հայտարարել է, որ ՄիացյալՆահանգները սատարում է Անկարա -Երևան հարաբերությունների կարգավորմանը:
Քերրին ընդգծել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված թուրքական կառավարության հայտարարությունները կյանքի կոչելու կոնկրետ քայլերի կատարման անհրաժեշտության մասին:




