ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Իսրայելի նախագահը հաստատել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի մեկնաբանությունը

Իրայելի նախագահ Ռուվեն Ռիվլինը խիստ է արտահայտվել Հայոց ցեղասպանության մասին Երուսաղեմում Իսրայելի անկախության օրը  լրագրողների հետ փակ հանդիպման ժամանակ, հաղորդում է  The Tower-ը:

Իր խոսքում Ռիվլինն ընդգծել է աշխարհի ձախողման փաստը՝ կանխելու Հայոց ցեղասպանությունը եւ հրեաների Հոլոքոստը:

«Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթոի ողբերգությունը չկանխելու աշխարհի անկարողությունը մեկ շղթայի օղակներ են», ասել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը եւ հավելել. «Նացիստները Հայոց ցեղասպանությունն օգտագործում էին որպես Հոլոքոսթի իրականացման թույլտվություն»:

Ռիվլինը նաեւ հաստատել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այն հայտարարությունը, որ «հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»։ «Ես կշնորհավորեմ Պապին այդ բառերի համար։ Դրանք կարեւոր են քրիստոնյաների, հրեաների եւ մահմեդականների եւ առհասարակ մարդկության համար»։

Իսրայելի նախագահի հայտարարությունները, չնայած հավասարազոր չեն ազգային ճանաչմանը կամ պետական քաղաքականությանը, սակայն արտացոլում են բազում իսրայելցիների տրամադրությունները։ Վաղ սիոնիստական աշխատանքներում Ցեղասպանության մասին մեկ հիշատակում չէ, որ կա, թե ինչ է սպառնում հրեաներին, եթե չլքեն Եվրոպան։

Ռիվլինը Ցեղասպանության ճանաչման մոլի կողմնակից էր: Այդուհանդերձ շատերին էր զարմացրել այն փաստը, որ նախորդ տարի դեկտեմբերին նաիր ամենամյա ուղերձում  հրաժարվել էր կոչ անել Իսրայելին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մեկ ամիս անց, սակայն, ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ  1915 թ-ի հայերի հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր որակել:

Back to top button