Գարեգին Բ. «Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանությունների»
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի և օրհնության խոսքով հանդես է եկել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը:
Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների՝ ասել է կաթողիկոսը և ընդգծել, որ ոճրագործության ժխտման և այն անպատիժ թողնելու համար մարդկությունը մեծ գին է վճարում: Ըստ Գարեգին Երկրորդի ՝ Գերմանիան կարող է օրինակ հանդիսանալ Թուրքիայի ներկա իշխանությունների համար:
«Քիչ են դեպքերը, երբ մի պետություն, որ ցեղասպանություն է կազմակերպել, ճանաչում և ընդունում է իր հանցանքը: Այս առումով Գերմանիան կարող է Ցեղասպանության ժխտումը ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի իրավունքների, արժանապատվության ու արդարության ոտնահարում է, այլև խարխլում է միաջազգային իրավունքի և համընդհանուր բարոյականության հիմերը և ծանր հարված հասցնում ազգերի և ժողովուրդների հարաբերություններին ու խաղաղ համակեցությանը»:
Մի շարք պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը վստահություն է ներշնչում, որ այն կստանա համընդհանուր ճանաչում ու արդար գնահատական՝ ասել է Գարեգին երկրորդը։