

«Ոչ միայն հիշում ու պահանջում, այլև՝ հատուցում: Այսուհետ մեր պահանջ այսպես պետք է ձևակերպենք ու ներկայացնենք Թուրքիային»,-«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:
Հունաստանի խորհրդարանի պատգամվոր Յանիս Յոմանիս Ամատիդիսը նշում է, որ առաջին անգամ չի գտնվում Հայաստանում: Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է ճանաչի 20-րդ դարի հանցագործությունը՝ Հայոց Ցեղասպանությունը՝ նայելով հայելու մեջ ու տեսնելով սխալները, որպեսզի այլևս պատմություն մեջ նման սխալներ չկրկնվեն:
«Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սեւինը նշում է, որ այստեղ եկել է ոչ թե ինչ որ մեկին մեղադրելու կամ պաշտապանելու, ճիշտ ու սխալ կողմերը տեսնելու, այլ աստեղ է հայ հասարակության վերաբերմունքին ու մտածելակերպին ծանոթանալու:
Հասարակության մակարդակով կա փոփոխություն հատկապես Հռոմի պապի հայտնի հայտարությունից հետո, ասաց Զամանի թղթակիցը:
«Պետք չէ այդքան կարևորություն տալ թե, ով որտեղ ներկա կգտնվի, քանի որ այն մարդիկ, ովքեր ներկա են լինելու Հայաստանում եւ Թուրքիայում, չեն կարող որևէ էական դերակատարություն ունենալ: Այն անձը, ով վճռորոշ դեր ունի՝ ԱՄՆ նախագահ Օբաման է, ով ոչ մի միջոցառման չի մասնակցելու»,- ասաց «Զաման»- ի ֆոտոլրագրողը:
Ի դեպ, լրագրողի խոսքով, Թուրքայի համար անակնկալ էր ապրիլի 24-ին Հայաստան մեկնելու ՌԴ նախագահի որոշումը, քանի որ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ:




