ՀասարակությունՑեղասպանություն 100

Ռիչարդ Հովհաննիսյանի հիմնարար աշխատության երկրորդ հատորը նաեւ հայերեն

sonahakobyan
ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» հիմնարար աշխատության երկրորդ հատորի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի վրա հիմնված բնագիրը քառահատոր է, անգլերեն եւ հրատարակվել է 1971-1996թթ. ընթացքում կամ շուրջ 25 տարում, որը նմանօրինակ հսկայածավալ, տարողունակ աշխատանքի համար մեծ ժամանակամիջոց չէ: Գրքի հայերեն թարգմանությունը կատարվել է ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից:

 

 

«Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» աշխատությունում նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը անդրադարձել է Հայաստանի առաջին Հանրապետությանը պատմությանը: Բնագիրը, որ հիմնված է մի շարք լեզուներով ծավալուն արխիվային նյութերի՝ փաստաթղթերի ու հրատարակությունների վրա, քառահատոր է՝ գրված անգլերենով և հրատարակվել է  1971-96 թթ ժամանակահատվածում: Եթե մինչ օրս հանրությանը ներկայացված էր քառահատորի հայներեն թարգմանությամբ առաջին հատորը, ապա այսուհետ Ռիչարդ Հովհաննիսյանի աշխատությունից օգտվել ցանկացողները կարող են օգտագործել հայերեն թարգմանությամբ  նաև 2-րդ հատորը: Ներկայացնելով իր աշխատությունը՝ քառահատորի հեղինակը նկատեց, որ այն իր մեջ արխիվային շատ կարևոր նյութեր է պարունակում:

Անդրադառնալով Միջազգային հանրության արձագանքին և Հայաստանի ձեռքբերումներին ցեղասպանության համաշխարհային ճանաչման գործում՝ Ռիչարդ Հովհաննիսյանը  նկատեց, որ չնայած սահմանափակ հնարավորություններին՝ բավականին դրական արդյուքներ ունենք այժմ:

Ռիչարդ Հովհաննիսյանը կարծում է, որ այսօր արդեն աշխարհը շատ ավելի լավատեղյակ է պատմությանը և հայ դատին, քան ինքը՝ քառահատորի հեղինակը, երբ դեռևս 40 տարի առաջ սկսեց գրել իր այս ծավալուն աշխատությունը:

Back to top button