
Այսօր Ավստրիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային խորհրդի բոլոր 6 խմբերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտում են 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային սպանություները՝ դրանք որակելով որպես «ցեղասպանություն», գրում է diepresse.com-ը:
Փաստաթղթում նշվում է Ավստրայի պատմական պատասխանատվության մասին, երբ ավստրոհունգարիան պատերազմի ժամանակ դաշնակցում էր Օսմանյան կայսրության հետ: Նշվում է, որ Ավստրիայի պարտքն է սարսափելի դեպքերը ճանաչել որպես ցեղասպանություն և դատապարտել այն:
Ազգային խորհուրդն Ավստրիայի խորհրդարանի երկու պալատներից մեկն է: Գործնականում Ազգային խորհուրդն ավելի մեծ իրավական ուժ ունի, քան վերին պալատը:




