

«Մեծ Եղեռնն ուսանողների աչքերով» ցուցահանդես Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանում: Անգլալեզու պաստառներով ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով աշխարհի ուշադրությունը հրավիրել Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Միջոցառման կյանքի կոչմանն աջակցել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամն ու Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրինությունը:
Գրաֆիկական նկարների ցուցահանդես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երիտասարդական կայարանում ուղևորները կարող են դիտել ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն աշխատանքներին, որոնցում արտահայտված են սպանդից մազապուրծ հայերի հոգու անասելի վիշտն ու ցավը, աշխարհացունց արհավիրքի ահասարսուռ տեսարանները, հայկական մշակութային եղեռնը.
Ծրագրի հեղինակը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանն է, աջակիցներն էլ Հայաաստանի համահայկական հիմնադրմանն ու Մետրոպոլիտենի տնօրինությունը, ով ցուցահանդեսի համար տարածքը տրամադրել էր անվճար։ Երևանի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը ծանոթանալով իր կրթօջախի սաների նկարներին, դրանք բնութագրեց հոգուց բխած և Թուրքիայի իրական պատկերը ներկայացնող:
Անգլալեզու պաստառներով ցուցահանդեսի նպատակն է արվեստի միջոցով աշխարհի ուշադրությունը սևեռել Հայոց ցեղասպանության խնդրին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն այս ցուցահանդեսը որակեց յուրօրինակ և տեղեկացրեց, որ տարբեր բուհերի կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 24- ը:




