Սպորտ

Վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ Հարություն Քեհեյանը

Այսօր 85 տարեկան հասակում վախճանվել է լեգենդար ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի երկարամյա տնօրեն, Երևանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանը: Նշենք, որ նրա 85-ամյակը լրացել էր  ապրիլի 9-ին: Ֆուտբոլային կարիերան Քեհեյանն անցկացրել է Երեւանի «Դինամոյում» ու «Սպարտակում»: Իր ավանդն է ունեցել «Արարատ-73»-ի լեգենդար հաղթանակում` լինելով գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի օգնականը:

Կարդացեք նաև

Back to top button