
Արգենտինահայ աշխարհահռչակ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախաձեռնություններին և աշխարհին կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Արգենտինացի հայտնի մարզիկներ Դավիթ Նալբանդյանը, Խոսե Մեոլանսը, Խուան Կառլոս Օլավեն, Խոսե Պալացիան և Կառլոս Հայրապետյանը նկարահանվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տեսահոլովակում:




