ՄշակույթՏեսանյութերՑեղասպանություն 100

Սերժ Թանգյանը ներկայացրեց իր «100 տարի» սիմֆոնիայի տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Սերժ Թանկյանը համահեղինակել է նոր սիմֆոնիկ երաժշտական ստեղծագործություն, որը կոչվում է «100 տարի» (100 Years): Ստեղծագործության իրականացման աշխատանքին մասնակցել է նորզելանդացի կոմպոզիտոր Ջոն Փսատասը: Այսօր աշխարհահռչակ ռոք երաժիշտը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ստեղծագործության տեսահոլովակը:

«Ձեզանից շատերն արդեն լսել են «100 տարի» ստեղծագործությունը, որն ես իրականացրել եմ իմ լավ ընկեր Ջոն Փսատասի հետ: Իսկ այժմ ներկայացնում ենք այդ երաժշտության հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Իմ ընկերներն ինձ օգնեցին այսպես հիշատակել 20-րդ դարասկզբին իրականացված հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության զոհերին»,-գրել է Սերժ Թանկյանը:

Back to top button