
Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Ցեղասպանութայն 100-րդ տարելիցին նվիրված արցախյան միջոցառումների շարքում կարևոր տեղ է հատկացվել Արցախի տարածքում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայ-թաթարական բախումներին: Այդ միջոցառումները նախատեսված են տարվա երկրոդ կեսին։
Արևմտյան Հայաստանում թուրքերի իրագործած ցեղասպանության կրկնությունը կարող էր Անդրկովկասում լինել, եթե հայերը չդիմեին ինքնապաշտպանության: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Արցախի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությունը Ասկերանի բերդում կազմակերպվելու է «Կանխված ցեղասպանություն» ցուցահանդեսը:
ԼՂՀ ԿԱ պատմական միջավայրի պահպանության և զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքով՝ ցուցահանդեսին ներկայացվելու են այդ ժամանակների իրադարձությունն ու հերոսների գործունեությունը: Դժբախտաբար նրանցից շատերին նոր սերունդը չի ճանաչում:
Ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքներին օժանդակում են ՀՅԴ Երևանի թանգարանը, Հայոց ցեղասպանության ինստիտուտ թանգարանը, Հայաստանի պետական արխիվը։
Տարվա երկրոդ կեսին 20-րդ դարի սկզբին Անդրկովկասում տեղի ունեցած իրադարձություններին նվիրված գիտաժողով է նաեւ կազմակերպվելու Ստեփանակերտում: Արցախում գտնում են, որ այդ իրադարձությունները բաց են մեր պատմության մեջ, լուսաբանելու և գնահատելու տեղ կա:




