

Ապրիլի 14-ին «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են այս տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները: Մրցումային առաջին օրը 46 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակներ տոնեցին Սուրեն Ալիխանյանը,Նարեկ Շահբազյանը, Հարություն Քերոբյանը, Արմեն Երիցյանը, Կարեն Գրիգորյանը և Արմեն Գալստյանը: 48 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Էրիկ Հախվերդյանը , էրիկ Էվոյանը, Վրեժ Մարտիրոսյանը և Շավարշ Աբգարյանը: 52կգ քաշային կարգում իրենց մեկնարկային ելույթը հաղթանակով ավարտեցին Արթուր Բազեյանը, Էդգար Համբարձումյանը և Մյասնիկ Գեղամյանը: 54 կգ քաշային կարգում ռինգից հաղթանակած հեռացան Բորիս Կարապետյանը , Սևակ Ղարիբյանը, Մուշեղ Սերոբյանը, Կարեն Մարտիրոսյանը և Տիգրան Սարիբեկյանը: 57 կգ քաշային կարգում հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Անդրանիկ Սեդրակյանը, Ներսես Ներսիսյանը, Կարեն Հովսեփյանը, Արման Անտոնյանը ,Արգամ Սարգսյանը և Էդիկ Գրիգորյանը: 60 կգ քաշային կարգում իրենց մեկնարկային մենամարտերում հաղթանակ տոնեցին Ստեփան Հովհաննիսյանը, Տոնի Գալստյանը, Ռաֆիկ Աքուլյանը, Անդրանիկ Աբաջյանը և Լենդրուշ Ենոքյանը:
Ապրիլի 15-ին կկայանան 1/8 եզրափակիչները: Մրցումների սկիզբը 13:00-ին:




