ԿարևորՍպորտ

Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում շարունակում է ընթանալ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 77 կգ քաշային ծանրորդների պայքարում Եվրոպայի ոսկե մեդալակիր է դարձել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը:
Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին:  Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ:Հայ ծանրորդներն այդ վարժությունում փոքր ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել:

Տիգրան Մարտիրոսյանը հրել է 191 կգ ու երկամարտի 351 կգ արդյունքով 3-րդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն:

Back to top button