

Էջմիածնի «Մեր տուն» հասարակական կազմակերպությունը օրրան է մանկատան չափահաս աղջիկների համար, որտեղ նանք ստանում են ընտանեկան ջերմություն, քնքշանք, կրթություն, մասնագիտական հմտություններ և, որն ամենակարևորն է, ամուսնանում ու կազմում են նոր ընտանիքներ: Երեսունհինգ աղջիկներից տասնմեկին արդեն ամուսնացրել են, ունեն 15 թոռ: Մանկատան շրջանավարտ աղջիկներն իրենք են ցանկություն հայտնել ապրել Էջմիածնում, շուտով այստեղ կգա ևս չորս աղջիկ Գավառի ու Վանաձորի մանկատներից:
Մեր տուն հասարակական կազմակերպությունում այժմ ապրում են տարբեր մանկատներից չափահաս աղջիկներ: Նրանցից շատերն արդեն ձեռք են բերել այն, ինչը կորցրել էին մանկության տարիներին և որի մասին շարունակ երազել են: Ինը տարվա ընթացքում կազմակերպությունն աշխատել են 35 շրջանավարտի հետ, որոնցից շատերն ամուսնացել և ունեն սեփական ընտանիքը, երեխաներ:
Աղջիկներից վեցը ստանում է բարձրագույն կրթություն, մյուսները ձեռք են բերում մասնագիտական հմտություններ՝ ասեղնագործություն, գորգագործություն, զբաղվում են ձևավորման արվեստով և այլն: Ուսման ծախսերն հոգում է հայ օգնության ֆոնդը: Սյուզաննա Հասրաթյանը արդեն չորս տարի Մեր տան բնակիչ է, 8 տարեկանից գտնվել է Բյուրեղավանի խնամքի կենտրոնում, մայրը մահացել է, հայրն՝ անհայտ կորել: Սյուզիի երազանքները մեծ են՝ լավ սովորել, լավ աշխատանք գտնել, հետո ընտանիք կազմել:
Ալիսա Հարությունյանն ապագա բուժքույր է, ազատ ժամերին զբաղվում է գորգագործությամբ, նկարում է:
Մեր տան ամենակրտսերը Լիաննա Զաքարյանն է, 16 տարեկան, ծնված օրվանից մեծացել է մի քանի մանկատներում և արդեն ութ ամիս ապրում է Էջմիածնի ,,Մեր տուն,, հասարակական կամակերպությունում, համեմատաբար աշխույժ է և ունի իր նախասիրությունները, գրում է բանաստեղծություններ:
Լիաննան անկեղծորեն խոստովանում է, որ ինքն ազատ կյանքը սիրող մարդ է , որ կարող էր իր կյանք այլ ընթացք ունենալ , եթե չգար այստեղ:
Վանաձորից Էջմիածին հասած կենսուրախ բնավորությամբ Գոհար Մովսիսյանը մեկ տարի առաջ է հաստատվել նոր բնակավայրում, այժմ խոհարարական դաընթացների է մասնակցում, սիրում է երգել, երգելով էլ պատրաստում է համեղ կերակուրներ:
Այստղ են ապրում նաև երեք քույրերը՝ Մարգարիտան, Մարիետան և Արփինեն, որոնց մայրը կենդանի է, սակայն հիվանդ, նա Բաքվից բռնի տեղահանվածներից, երեխաները մեծացել են Վանաձորի մանկատանը և այժմ միասին են: Մարգարիտան շուտով կավարտի մագիստրատուրան, մշակութաբան է, Մարիետան՝ վարսավիր է, Արփինեն՝ ձևավորող:
Մեր տան աղջիկներն ունեն ընկերուհիներ, ովքեր հաճախ են այցելում իրենց և իրենք նույնպես հյուրընկալվում են, սիրելի են դարձել հարևանների շրջանում:
Մեր տան հասարակական կազմակերպության աշխատանքը կազմակերպվում է ամերիկահայերի հանգանակությամբ, որոշակի աջակցություն է ցուցաբերում Էջմիածնի քաղաքապետարանը : Այստեղից հաճախ են հարսնացած դուրս գալիս, առաջիկայում ևս սպասում են նոր հարսանիքի:




