

Ապրիլի 14-ին` 14:00-ին, «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն այս տարիքային խմբի մեր ուժեղագույն բռնցքամարտիկները: Կաշվե ձեռնոցի պատանի ներկայացուցիչները ուժերը կչափեն 13 քաշային կարգերում: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի պատանեկան հավաքականը, որը կմասնակցի Լվովում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:




