ԿարևորՀասարակություն

Հայաստանը հավատացյալ երկների շարքում երկրորդն է

Gallup- ի հարցմումների համաձայն՝ մեր մոլորակի բնակչության 2/3-ն իրեն հավատացյալ է համարում: Հետազոությանը մասնակցել է մոտ 64 հազար մարդ 65 երկրից:

Ամենահավատացյալ երկիրը Թաիլանդն է, որի բնակիչների 94 տոկոսն իրեն հավատացյալ է համարում, 1 տոկոսը` աթեիստ:

Երկրորդ հորիզոնականում են Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանն ու Մարոկկոն 93-ական տոկոսով:

Ռուսաստանում իրեն հավատացյալ է համարում հարցման մասնակիցների 70 տոկոսը, ևս 18 տոկոսը չի համարում իրեն հավատացյալ, 5 տոկոսը` իրեն երդվյալ աթեիստ է համարում, ևս 8 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հավատացյալների ամենաքիչ թվով երկրներն են Նիդեռլանդները` 26 տոկոս, Չեխիան` 23 տոկոս, Շվեդիան` 19 տոկոս, Ճապոնիան` 13 տոկոս և Չինաստանը` 7 տոկոս:

Back to top button