Հասարակություն

Հայոց ցեղասպանության տարելիցը կարմիր բաժանարար գիծ կանցկացնի պետությունների եւ ազգերի միջեւ. քաղաքագետ

karenghazaryan
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը կարեւորում է մեր պատմության, այսպես ասած, սպիտակ էջերի լուսաբանումը: Խոսքը գույություն ունեցող այն խնդիրների մասին է, որոնք չեն լուսաբանվել ու գիտական շրջանակներում չեն արծարծվել՝ հասարակության գիտակցության մեջ  դառնալով սպիտակ էջեր: Դա, ըստ նրա, կարեւոր է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն էլ կարծում է, որ ապրիլի 24-ը կարեւոր բաժանարար է եւ ոչ թե մեզ համար, այլ աշխարհի:

 

 

Աստվածաբան Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ մեր պատմության սպիտակ էջերից մեկն է, օրինակ, խնդիրը, թե ինչու է թուրքական գրականության մեջ հայի կերպարը խորը բացասական, ատելի ու շրջանցվող:

«Ինչու է այն խորը բացասական, ատելի և շրջանցվող, այսօր դրա վերաբերյալ մենք չունենք բացատրություն: Իմ խորին համոզմամբ սա մեր լրջագույն բացթողումներից մեկն է»:

Վարդան Խաչատրյանի գնահատմամբ՝ դա կարեւոր է լուսաբանել, քանի որ խոսքը նվաճողի, խլողի եւ նախկին տիրոջ միջեւ եղած վերաբերմունք է, ինչը եւ հասունացրել է Հայերի ցեղասպանությունը: Վարդան Խաչատրյանը սպիտակ էջերից է համարում նաեւ թուրքերի եւ գերմանացիների հարաբերությունները, նրանց փոխթափանցվածության աստիճանը:

«Մինչեւ այսօր դա առկախված հարց է: Սա առ այսօր առկախված հարց է. Գալիպոլիի ճակատամարտին գործ են ունեցել թուրք-գերմանական անձնակազմի հետ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ովքե՞ր են այդ մարդիկ, այն ևս քիչ ուսումնասիրված է, նաեւ՝ թե ինչու դա աշխարհի համար եղավ այդքան հանկարծակի»:

Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Թուրքիայի հետ փոխթափանցվածության աստիճանի պատճառով հենց Գերմանիան ամեն կերպ խուսափելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ զարգացումները մեզ ցույց են տալու, թե ում օգնությամբ կարող է Հայաստանը հասնել իր հետապնդած նպատակներին: Նա նկատեց, որ Գերմանիան հնարավոր է, որ նախագահի մակարդակով մասնակցի, ապա կարծիք հայտնեց, որ Գերմանիայի Բունդեսթագում սպասվող քննարկումները որոշակի հենք  ինչ-ինչ սպասելիքների առումով կարող են տալ:

Ըստ Սերգեյ Շաքարյանցի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը կարմիր բաժանարար գիծ է անցկացնելու պետությունների եւ ազգերի միջեւ: Նրանք, ովքեր կկիսեն հայերի վիշտը՝ այցելելով Երեւան, կներկայացնեն բարիքի ճամբարը, իսկ նրանք, ովքեր նույն օրը կայցելեն Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի տոնախմբություններին՝ կուրվագծեն չարիքի ճամբարը:

 

 

 

 

 

Կարդացեք նաև

Back to top button