
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել մայիս-հունիս ամիսներին, ադրբեջանական ԱՊԱ գործակալության Մոսկվայի թղթակցին հայտնել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:«Հերթական այցը տարածաշրջան նախատեսված է մայիս-հունիսին:Մենք հաջորդ շաբաթ հանդիպելու ենք, քննարկելու ենք այցի ստույգ ժամկետները»,- նշել է Պոպովը:
Նա ընդգծել է, որ համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման օրակարգի վրա: «Մենք ցանկանում ենք նախագահների հանդիպում ծրագրել: Մինչ այդ պետք է արտգործնախարարների հանդիպում անցկացնենք և քննարկենք նախագահների բանակցությունների օրակարգը: Այդ ամենը համանախագահները կքննարկեն հաջորդ ամիս կայանալիք հանդիպման ընթացքում»,- ասել է ռուսստանցի միջնորդը: Պոպովն ընդգծել է, որ համանախագահ երկրները մտահոգված են շփման գծում իրավիճակով:




