
«Մենք հասկանում ենք, որ մեծ հետաքրքրություն կա ճշգրտելու, թե որ երկրները կամ կազմակերպություններն են Օսմանյան տիրապետության տակ տեղի ունեցած այդ սարսափելի իրադարձությունները պաշտոնապես ճանաչում որպես ցեղասպանություն։ Սակայն, որպես չեզոք և անկախ մարդասիրական կազմակերպություն, ԿԽՄԿ-ն չի մասնակցում նմանատիպ բանավեճերի»,- հայտարարել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտը՝ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի նախօրեին։
Անդրադառնալով 100 տարի առաջ Կարմիր խաչի գործունեությանը՝ Սարա Էպրեխտը նշել է, որ 20- րդ դարասկզբին կազմակերպությունը չուներ ծավալուն ներկայություն եւ զոհերի հասանելի լինելու հնարավորություն«Այնուամենայնիվ, այդ իրադարձություններին հաջորդող մի քանի տարիների ընթացքում ԿԽՄԿ-ն օգնություն է տրամադրել հայ երեխաներին։ Այն համակարգել է մի շարք կազմակերպությունների ջանքերը՝ օգնելու Հայաստանում Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներից տառապող երեխաներին»,- ասել է Էպրեխտը։
Նա միաժամանակ նշել է, որ որ ԿԽՄԿ արխիվը բաց է եւ հետաքրքրվողները կարող են ուսումնասիրել այն։ «Աղբյուրներն արտացոլում են ԿԽՄԿ-ի պատմական դիրքորոշումը, ինչպես նաև կազմակերպության գործողությունները, որոնք հետևանք էին Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածի հանդեպ խորը մտահոգության»,- շեշտել ղ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։




