ԿարևորՔաղաքական

Նալբանդյանը՝ հայ- ռուսական դաշնակցային հարաբերությունների հատուկ բնույթի մասին

Հիշել Երկրորդ աշխարհամարտի դասերը

Անհրաժեշտ է հիշել Երկրորդ աշխարհամարտի դասերը եւ միավորել միջազգային հանրության ջանքերը նոր սպառնալիքների հանդիման, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, իր ռուս պաշտոնակցի հետ վաղի կայանալիք հանդիպումից առաջ, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

«Հայրենական մեծ պատերազում հաղթանակի օրը հատուկ է հայ ժողովրդի, ինչպես եւ Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար, որոնք որոշիչ դեր են ունեցել ֆաշիզմի ջախջախման գործում։ Չկա հայկական ընտանիք, որին չի առնչվել այդ պատերազմը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

ԱԳ նախարարը հիշեցրել է, որ շատ հայեր են իրենց կյանքը տվել ընդհանուր հաղթանակի օգտին, շատերը դարձել են հերոսներ՝ 100- ից ավելին դարձել է Խորհրդային Միության հերոս։ «Ոչ միայն Խորհրդային Հայաստանի հայերը, այլեւ Սփյուռքի հայերն են կանգել ֆաշիզմի դեմ պայքարի առաջին շարքում։ Վառ օրինակը Միսաք Մանուշյանն է՝ ֆրանսիական Դիմադրության առաջնորդներից մեկը։ Նալբանդյանը հատուկ ընդգծել է, որ «կարեւոր է հիշել Երկրորդ աշխարհամարտի դասերը, հարգել զոհվածների հիշատակը, չմոռանալ նրանց խիզախությունը, ովքեր կռել են Հաղթանակը»։

Նալբանդյան- Լավրով հանդիպման օրակարգը

Էդվարդ Նալբանդյանը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական եւ ռազմա- տեխնիկական համագործակցությունը։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական հարցերի համակարգման եւ միջազգային հարթակներում համագործակցության հարցերից բացի նախատեսում ենք քննարկել երկկողմ հարաբերությոնների ողջ սպեկտրը, մեր երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, մտքեր կփոխանակենք միջազգային եւ տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։ Իհարկե, կքննարկենք ղարաբաղյան կարգավորման թեման»,- ասել է Նալբանդյանը։

ԱԳ նախարարը նաեւ տեղեկացրել է, որ այցի ծրագրում նախատեսված է հանդիպում Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ։

Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ներդրողն է

Նալբանդյանը հիշեցրել է, որ Ռուսատանը Հայաստանի տնտեսական եւ առեւտրային առաջին գործընկերն ու գլխավոր ներդրողն է։ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ստորագրվել է տնտեսական համագործակցության երկարաժամկետ ծրագիր մինչեւ 2020 թ.։ Նման փաստաթուղթ մենք ունենք միայն Ռուսաստանի հետ, դրա վկայությունն իսկ խոսում է մեր տնտեսական հարաբերությունների բացառիկ բնույթի մասին»։

Նալբանդյանի խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ- ին հանրապետության առաջ բացում է նոր հնարավորությունների տնտեսական եւ առետրային կապերի  հետագա ընդլայնման եւ խորացման համար։

Հայ- ռուսական «դաշնակցային հարաբերությունների» հատուկ բնույթը

Հայաստանի ԱԳ նախարարը ՏԱՍՍ գործակալությունում այսօր հանդիպել է նաեւ Ռուսաստանի ԶԼՄ- ների գլխավոր խմբագիրների հետ։ Հանդիպման ժամանակ խոսվել է միջազգային օրակարգի եւ երկկողմ հարաբերությունների առավել հրատապ հարցերի մասին։ Նախարարն շեշտել է «Հայաստանի եւ Ռուսաստանի միութենական հարաբերությունների» հատուկ բնույթը։

Կարդացեք նաև

Back to top button