Հասարակություն

Լավ է Կոմիտաս չի երգում. Արվեստագետները խորհուրդ են տալիս լուսավոր կետեր փնտրել

aidaavetisyan

Հայոց ցեղասպանության  100-ամյակի շրջանակներում իրականացվող  միջոցառումներն ու ակցիաները  երբեմն արժանանում են քննադատությունների: Դրանցից էր վերջերս Հանրապետական կանանց խորհրդի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալի, որտեղ ՀՀԿ կանայք  լայնաժպիտ դեմքերով են մասնակցել  իրենց իսկ կազմակերպած  հարգանքի երթին, ինչն էլ  բուռն քննադատությունների  ալիք բարձրացրեց համացանցում:  Այսօր արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանն ու  երգիչ Արտավազդ Բայաթյանը նշել են, որ պետք   չէր նման կերպ արձագանքել  կանանց   նման վարվելակերպին: Ներկայացնում ենք ՀՀԿ կանանց այցը հուշահամալիր, Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան և Արտաշ Ասատրյանի ՝ Ցեղասպանությանը նվիրված  երգին արվեստագետների  գնահատականները։

Հանրապետական  կուսակցության  կանանց խորհրդի   այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր  համացանցում   քննադատությունների առիթ դարձավ։ Լայնաժպիտ դեմքով կանանց այցը  Եղեռնի զոհերի  հուշահամալիր  արվեստագետ Ռուբեն Բաբայանն այդքան էլ կարևորություն չի տալիս՝ միայն նշում է, որ  հարգանքի տուրք մատուցելու պետք է գնալ  ընտանիքով, այլ ոչ թե  կուսակցությունով, քանի որ  թուրքական յաթաղանի զոհ են  դարձել ոչ թե կուսակցությունները, այլ՝ ընտանիքները:

Իսկ երգիչ  Արտավազդ Բայաթյանն էլ կարծում է, որ  կուսակցություններն այսպես թե այնպես պետք է գնային: Սա ակցիա էր և կուսակցության   դերն էլ  դրան մասնակցությունն էր:  Արտավազդ Բայաթյանը շեշտադրեց, որ պետք է ուշադրություն դարձնել, որ 1915 թվականին կատարվածը ոչ թե ողբերգություն, այլ հանցագործություն է։

Ամերիկյան շոուաստղ  Քիմ Քարդաշյանը վաղը կժամանի նախնիների  երկիր՝ Հայաստան՝ մասնակցելու  Ցեղասպանության  100-րդ տարելիցին նվիրված  միջոցառումներին:   Սակայն  վերջինիս այցը  ևս  քննադատությունների տեղիք տվեց: Ռուբեն Բաբայնն էլ  նշեց, որ մենք հյուրասեր ազգ ենք և պետք է  դիմավորենք այնպես, ինչպես յուրաքանչյուր հյուրին ենք դիմավորում:

Իսկ ռաբիս երգիչ Արտաշ Ասատրյանի նոր երգը՝ նվիրված Ցեղասպանության  100-ամյա տարելիցին, արվեստագետները  որակեցին   հոգուց բխած և շեշտեցին, որ  ամեն մութ անկյունում պետք է լուսավոր կետ  փնտրել՝  պետք է ուրախանալ, որ Արտաշ Ասատրյանը  Կոմիտասի երգերը չի կատարել։

Կարդացեք նաև

Back to top button