

Այսօր մեկնարկած Ազգային ժողովն իր աշխատանքները սկսեց՝ շնորհավորել կանանց՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ, ինչպես նաև պատգամավոր Գրիգորի Մարգարյանին, ում ծննդյան օրն է այսօր:
Զանգվածային ընդվզման պատճառով այսօր խորհրդարանում չհաջողվեց քվեարկության դնել պարտադիր 12 ամյա կրթություն սահմանող փոփոխությունները Կրթության եւ Հանրակրթության մասին օրենքներում: Թեեւ վերջնական քննարկումից հետո որոշվել է, որ փոփոխված օրենքը պետք է ուժի մեջ մտնի ոչ թե 2016-ից, այլ 2017 թվականից, բայց պատգամավորները պնդում էին, որ տարաձայնությունները եւ հակասությունները չափազանց շատ են: Բացի այդ, պատգամավորները պնդել են, որ փոփոխված փաստաթղթի տարբերակն իրենց չի բաժանվել:
Դժգոհություններ հնչեցին նաեւ ՀԱԿ, Բարգավաճ, Հայաստան եւ Դաշնակցություն խմբակցությունների անունից:
Այսօր մեկնարկած Աժ-ի քառօրյա աշխատաների առաջին օրը խորհրդարանը լսելու է այսպես կոչված գազի հարցով Աժ-ի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո քննարկելու է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Աժ-ի հայտարարության տեքստի նախագիծ: Ինչպես միշտ օրակարգը հաստատելուց եւ քվեարկություններին մասնակցելուց հետո պատգամավորները միանգամից սկսեցին հեռանալ դահլիճից, այդ ընթացքում խանգարելով Աժ-ի նախագահին ընթերցել քննարկվող հարցերի հերթականությունը, իսկ դա համընկավ դիակիզարանների, գերեզմանատների շահագործմանը վերաբերող օրինագծի անվանումը կարդալու հետ:




