Հասարակություն

Այսօր Առողջության համաշխարհային օրն է

Ամեն տարի ապրիլի 7-ին նշվում է առողջության համաշխարհային օրը: Հենց 1948-ի այդ օրն է ստեղծվել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), և այդ պատմական պահից սկսած՝ կազմակերպության անդամ է դարձել աշխարհի 194 պետություն։

Օրը նշելու ավանդույթը ձևավորվել է 1950-ից: Միջոցառումներն անցկացվում են այն նպատակով, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ՝ որքան մեծ նշանակություն ունի առողջությունն իրենց կյանքում: Իսկ առողջապահական կազմակերպությունները կոչված են լուծելու այն հարցը, թե ինչ անել, որպեսզի աշխարհում մարդկանց առողջությունը բարելավվի:

Յուրաքանչյուր տարի առողջության համաշխարհային օրը նվիրվում է մոլորակի առողջապահության առջև կանգնած գլոբալ խնդիրներին և անցկացվում է տարբեր կարգախոսներով: 2015թ. Առողջության համաշխարհային օրը նվիրված է սննդի անվտանգությանը, և օրվա կարգախոսն է` « Անվտանգ սնունդ՝ ֆերմայից մինչեւ ափսե»:

Back to top button