
Եմենում տեղի ունեցած հեղաշրջման ու այնուհետև շարունակվող զինված հակամարտության հետևանքով այդ երկրից տարհանվել է Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացի: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Տարհանված քաղաքացիներն արդեն Երևանում են», -հավելել է խոսնակը:




