

Հայ-Ամերիկյան առողջության պահպանման կենտրոնը կանանց միամսյակի շրջանակներում պատրաստել էր նվեր ՝ակցիայի տեսքով: Մեկ ամիս շարունակ կենտրոնը հնարավորություն էր ընձեռել 30 տոկոս զեղչով օգտվել որոշ հետազոտություններից: Հաշվի առնելով այդ օրերի մարդկային հոսքերի աշխուժությունը՝ կենտրոնը որոշել է ևս մեկ շաբաթ երկարացնել ակցիայի ժամկետը ժապավենային մամոգրաֆիա հետազոտության համար:
Որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան կմեծանան կյանքի որակի բարելավման և երկարատևության երաշխիքները, ևս մեկ անգամ շեշտում է Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը: Միամսյակի շրջանակներում կազմակերպած ակցիան հնարավորություն էր կանանց համար գոնե մեկ անգամ առաջնային տեղեկատվություն ստանալ իրենց առողջության վերաբերյալ: Արդյուքնում ժապավենային մամոգրաֆիա անցած 154 այցելուներից 14 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:
«14 քաղցկեղների մեջ կեսից ավելին կանայք են, ովքեր ընդհանրապես չգիտեին, որ իրենք հնարավոր է ունեն այս հիվանդությունը: Այ սա է, որ օգնում է մարդկանց և բժիշկներին, որպեսզի կարողանան հեռացնել հիվանդությունը փոքր վիրահատական միջամտության շնորհիվ և կինը կարող է ապրել շատ երկար: Մենք ուրախանում ենք այս փաստի համար, որ իրենք շուտ են եկել և մեն կարղոցել ենք հայտնաբերել քաղցկեղը 3 մմ մեծության պայմաններում»:
Հաշվի առնելով ակցիային արձագանքած մարդկանց թիվը ՝կենտրոնը կանանց միամսյակի շրջանակներում հայտարարած ակցիայի ժամկետը կերկարաձգի ևս մեկ շաբաթով՝ ապրիլի 7-ից մինչև 11-ը: Սակայն կենտրոնի նվերը կանանց այսքանով չի սահմանափակվում: Ապրիլի 16-ին Հայ-Ամերիկյան առողջության պահպանման կենտրոն են այցելելու Հարվարդի համալսարանի մի խումբ բժիշկներ, ովքեր կենտրոնում տեղադրված լազերային սարքի շնորհիվ կկատարեն հեմագեոմաների՝ բարորակ նորագոյացությունների անվճար հեռացում:
«Ապրիլի 16-ին ամբողջ օրվա ընթացքում մոտ 15 մարդու կարող ենք սպասարկել այս ծառայությունը: Ես շատ ուզում եմ, որ մեր հասարակությունը տեղյակ լինի և զանգահարեն մեր կենտրոն ու օգտվեն այս ծառայությունցի ևս»:
Մարդկանց չդիմելը բժշկական կենտրոններ Հայ-ամերիկյան առողջության պահպանման կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը կապում է ոչ միայն վախի, այլև մատուցվող ծառայությունների թանկարժեք լինելու պայմանով ևս, սակայն վստահեցնում է, որ իրենց կենտրոնում աշխատել են գները հասանելի դարձնել այցելուի գրպանին:




