ԿարևորՄիջազգային

Հռոմի պապը քրիստոնյաների կոտորածները լռության մատնելու միջազգային կառույցների կեցվածքը դավադրություն է որակել

Ավագ ուրբաթին նվիրված իր քարոզում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է միջազգային հեղինակավոր կազմակերպություններին՝ քրիստոնյաների զանգվածային կոտորածների վերաբերյալ նրանց լռությունը որակեով «դավադրություն»։

«Մենք դեռ տեսնում ենք, թե ինչպես մեր եղբայրները հետապնդվում են, գլխատվում եւ խաչվում հանուն Քո (Հիսուսի) նկատմամբ հավատի… հաճախ մեր լուռ համաձայնությամբ»,- ասել է Հռոմի պապը։

Տասնյակ հազարավոր մարդիկ են միացել Պապի՝ Քրիստոսի խաչելությանը նվիրված ծեսին։ Դրան մասնակցել են նաեւ Սիրիայից եւ Իրաքից քրիստոնյա փախստականներ, «Բոկո Հարամ» խմբավորման հարձակումից փրկված նիգերացի կաթոլիկները։

Ավելի վաղ Ֆրանցիսկոս պապը հանդես էր եկել «Իսլամական պետության» ջիհադականների դեմ միջազգային հանրության կողմից ուժ գործադրելու օգտին։

Կարդացեք նաև

Back to top button