ԿարևորՑեղասպանություն 100Քաղաքական

Յ. Օմիրու. Միջազգային մամուլը դեռ 19-րդ դարի վերջին է քննադատել Թուրքիային

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումները սոսկ հիշատակի միջոցառումներ չեն, այլ ընդգրկում են մի քանի ուղղություն, որոնց հանրագումարն է դարձել ,Հիշում եմ եւ պահանջումե կարգախոսը, որը երբեւէ իրագործված բոլոր ցեղասպանությունները դատապարտելու համամարդկային ուղերձ է: ,Պատահական չէ, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հյուրընկալ հարկի ներքո հանդիսավոր բացվում է ,Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերումե խորագրով ցուցահանդեսը: Հայերի, պոնտացի հույների, ասորիների հանդեպ սառնասրտորեն իրականացված տեղահանության եւ բնաջնջման մեծ ողբերգությունը պատկերող բացառիկ այս լուսանկարների ցուցադրման առաքելությունն է՝ վառ պահել հիշողության կանթեղը, հանրությանն ու հատկապես երիտասարդ սերնդին իրազեկել անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության գործած սոսկալի ոճրագործությունների մասինե,- ասել է նա։
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն էլ իր խոսքում նշել է, որ մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները անտարբեր չեն թողել քաղաքակիրթ աշխարհին: Միջազգային մամուլը դեռ 19-րդ դարի վերջին տասնամյակում քննադատել է Թուրքիայի այդ պահվածքը: ,Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրյա պաշտոնյաները այդ իրադարձությունների մասին տեղեկացրել են իրենց կառավարություններին, որոնցից շատերն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանություններին: Այդ մարդկանց վկայությունները, սարսափելի տեսարանները ներկայացնող լուսանկարները հետագայում հրապարակվեցին թերթերում կամ հուշագրություններում, դրանք այժմ արժեքավոր արխիվային նյութեր են եւ թուրքական սարսափելի բարբարոսությունների վառ ապացույցըե,- ասել է նա։
Ըստ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ հայ գաղթականները Կիպրոս են եկել 19-րդ դարի վերջում: Տասը հազարից ավելի հայ գաղթականներ հեշտությամբ ինտեգրվել են Կիպրոսի հասարակությանը եւ աստիճանաբար դարձել կիպրացի ժողովրդի անբաժանելի մասը: Կիպրոսի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայկական կրոնական խումբը ներկայացված է եղել հունական համայնքային վեհաժողովում, իսկ 1965 թվականից՝ Ներկայացուցիչների պալատում: Այնուհետեւ Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աջակցում է եղբայրական հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ արդարությունը վերականգնելու գործում:
,Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում եւ վավերագրերումե ցուցահանդեսի նյութերը տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Կարդացեք նաև

Back to top button