Հասարակություն

Ջրամբարների կառուցումը կառավարության կարեւորագույն ուղղություններից է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի  աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արամ Հարությունյանին: «Մենք այս տարի ունենք մի քանի կարևոր ուղղություններ, օրինակ, ջրամբարաշինությունը: Առաջնահերթ պետք է ուշադիր և հետևողական աշխատել հենց այս ուղղությամբ: Համոզված եմ, որ Ձեր փորձը և գիտելիքները կներդնեք, որպեսզի համակարգը լավ աշխատի», — նշել է վարչապետը:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև ոռոգման համակարգի բարելավման, ջրառի կազմակերպման, ինչպես նաև կառույցի մյուս գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանքը: Վարչապետը նշել է, որ ոլորտում շատ անելիքներ կան, և կոմիտեում ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները:

Back to top button