Քաղաքական

ԱՄՆ երկու կուսակցությունների սենատորները Բարաք Օբամային կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ երկու կուսակցությունների սենատորներընախագահ Բարաք Օբամային նամակ են ուղղել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Անցյալ շաբաթ Սպիտակ տուն ուղարկված նամակում 15 սենատորներ ընդգծել են, որ անհրաժեշտ է անհապաղ արժանի կերպով հիշատակել հանցագործության զոհերին եւ սկզբունքային դիրքորոշում ցուցաբերել բոլոր՝ անցյալ, ներկա եւ ապագա ցեղասպանությունների հանդեպ:

«Երախտապարտ ենք սենատորներ Մենենդեսին եւ Գարդներին եւ երկու կուսակցություններից նրանց բոլոր գործընկերներին, որոնք միացել են Օբամային ուղղված կոչին եւ բացահայտ ու անկեղծորեն արտահայտվել են Հայոց ցեղասպանության մասին այն ժամանակ, երբ հիշատակվում է մարդկության դեմ իրագործված այդ հանցագործության 100-րդ տարելիցը»,- հայտարարել է Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Սենատորների նախաձեռնությունը գլխավորում են Նյու Ջերսիից դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ Քենթուքիից հանրապետական Քորի Գարդները:

Սպիտակ տուն եւս մեկ նամակ կուղարկեն Կոնգրեսի հայկական շրջանակից Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս) եւ Ֆրենկ Փալոնեն (դեմոկրատ, Նյու Ջերսի):

Back to top button