Հասարակություն

Օրական արտադրվում է 960 հազար հավկիթ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ  960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ  Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար:

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն  իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում:  Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում:

Back to top button