Միջազգային

Մոսկվան ԱՄՆ դեմ օգտագործում է միջուկային սպառնալիք, հայտնում է The Times- ը. Կրեմլը հերքում է

marlenahovsepyan

«Մոսկվան ԱՄՆ դեմ օգտագործում է միջուկային սպառնալիքը՝ ստիպելու ՆԱՏՕ-ին հետ քաշել զինուժը Ռուսաստանի սահմաններից՚, այսօր գրել է The Times-ը: Պարբերականը նշում է, որ անցյալ ամիս Գերմանիայում հանդիպել են ամերիկացի և ռուս անվտանգության ոլորտի նախկին բարձրաստիճան չինովնիկներ, հանդիպումն անցկացվել է Elbe խմբի հովանու ներքո, որը միավորում է պաշտպանության բնագավառի թոշակի անցած բարձրաստիճան աստիճանավորներին։

The Times- ին հաջողվել է ձեռք բերել հանդիպման ամերիկյան կողմի ձայնագրությունները, որոնց ժամանակ, թերթի պնդմամբ, ռուս բարձրաստիճան գեներալները հայտարարարում են, թե Վլադիմիր Պուտինը պատրաստ է ուժային պատասխան տալ, եթե ՆԱՏՕ-ն շարունակի Բալթյան երկրներում ավելացնել զորակազմը:

Բրիտանական պարբերականի հրապարակմանն արձագանքել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա  հրապարակումն անվանել է Ռուսաստանին սատանայի կերպարում ներկայացնելու դասական փորձ: Պեսկովը խորհուրդ է տվել լուրջ չվերաբերվել նման հրապարակումներին:

Իսկ ահա ՆԱՏՕ-ն շարունակում է ավելացնել զինուժը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում: «Կանադան և նրա միջազգային դաշնակիցները շարունակում են համալիր միջոցառումները՝ ուղղված ուժերի հզորացմանն Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի ՆԱՏՕ-ի անդամ երկրներում»,- հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին:

Կանադացի զինծառայողներն իրենց լեհ գործընկերների հետ ապրիլի 1-ից Լեհաստանում  համատեղ Mountain Warrior զորավարժություններ են անցկացնում։

Կարդացեք նաև

Back to top button