Հասարակություն

Հռոմի պապը ապրիլի 12-ին Գրիգոր Նարեկացուն պաշտոնապես կհռչակի «եկեղեցու դոկտոր»

Հռոմի պապը 10-րդ դարի հայ վանական Գրիգոր Նարեկացուն պաշտոնապես կհռչակի եկեղեցու դոկտոր, երբ ապրիլի 12-ին պատարագ մատուցի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդների և հավատացյալների հետ,- հայտնում է Catholic Philly-ն։ Պապի որոշման մասին Վատիկանը հայտնել էր փետրվարին։

Տիտղոսը, որը պապը պատրաստվում է շնորհել, մատնանշում է, որ սրբի գրվածքներն առանցքային աստվածաբանական գաղափարներ են՝  հանուն հավատքի։ Նշենք, որ Պապը պատարագ կմատուցի հայ կաթոլիկ պատրիարք Ներսես Պետրոս 19-րդ Թարմունիի հետ։ Հիշեցնենք՝ «Նարեկը»՝ «Մատյան ողբերգության» պոեմը, համարվում է վանականի գլուխգործոցը։ Այն ներառում է 95 աղոթք և թարգմանվել է ավելի քան 30 լեզուներով։ Ի դեպ, ասեք, որ Գրիգոր Նարեկացին կդառնա կաթոլիկ «եկեղեցու դոկտորի» կոչումը կրող 36-րդ աստվածաբանը։

Կարդացեք նաև

Back to top button