
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այսօր առավոտյան Կիպրոսի խորհրդարանը պատմական որոշում է կայացրել՝ միաձայն ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:
Հիշեցնենք, որ Կիպրոսը աշխարհի երկրորդ երկիրն է, իսկ Կիպրոսի ներկայացուցիչների պալատը առաջին եվրոպական խորհրդարանն էր, որ 1975թ-ին ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը:
«Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի իմ գործընկերներին այս հատկանշական քայլի համար, հուսալով, որ այսպիսով կմխիթարվեն 1,5 միլիոն հայ նահատակների հոգիները»,- գրել է կիպրահայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:




