Հասարակություն

«Կենգուրու 2015»-ին կմասնակցի ավելի քան 44 500 աշակերտ

Ապրիլի 2-ին ավելի քան 44 500 հայ աշակերտներ կմասնակցեն «Կենգուրու 2015» միջազգային մրցույթին:

Արդեն յոթերորդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով անցկացվում է աշխարհի ամենասիրված և ամենազանգվածային դպրոցական «Կենգուրու» մրցույթը:

«Այբ» կրթական հիմնադրամից հայտնում են, որ սյս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 3-12-րդ դասարանների ավելի քան 44 500 երեխաներ Հայաստանի և Արցախի 1068 դպրոցներից: Այս տարի էլ աշակերտների մասնակցության ցուցանիշն ամենաբարձրը նախորդ վեց տարիների համեմատ։

Back to top button