
Այսօր ծիծաղի միջազգային օրն է, այն նշվում է ամբողջ աշխարհում: Այս օրը ընդունված է կատակներ անել մտերիմների, ընկերների և ուղղակի ծանոթների հետ։
Թե որտեղից է ծագել տոնը՝ հայտնի չէ։ Վարկածներից մեկով՝ տոնի ծագումը կապում են այն հանգամանքի հետ, որ ի սկզբանե ապրիլի 1-ը շատ երկրներում նշվել է որպես գարնանային գիշերահավասարի օր և Զատկի ժամանակ՝ գրում է Calend-ը: Այդ տոնը միշտ ուղեկցվել է կատակներով և չարաճճիություններով:




