

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի 2 փողոց ավագանու վերջին նիստով անվանակոչվել է զորավար Անդրանիկի և սպարապետ Վազգեն Սարգսյանի անվամբ: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակի առթիվ ՀՄՊ 10 վետերանի, արցախյան ազատամարտի 54 զոհված ազատամարտիկների , ԵԿՄ անդամների ու պարտաճանաչ հարկատուների տրվել է հարկայի արտոնություն ավելի քան մեկ միլիոն 36 հազար դրամի սահմաններում:
Վաղարշապատի քաղաքապետարանի ավագանու նիստն առաջին անգամ գումարվում էր հանդիսությունների համար նախատեսված դահլիճում և առաջին ավետաբեր լուրը զորավար Անդրանիկի և սպարապետ Վազգեն Սարգսյանի անվամբ նախկին խորհրդային անունները կրող փողոցների վերանվանակոչումն էր: Հոկտեմբերյան հեղափոխության պատվին «Հոկտեմբեր» և ԽՍՀՄ հերոս, սովետական պարտիզանուհի Զոյա Կոսմոդեմյանսկայայի անվամբ փողոցներն այսուհետ կկրեն հայազգի զորավարների անունները: Վաղարշապատի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը կարևորեց զորավարների անուններով փողոցների անվանակոչումը, որոնց հայրենակիցներն ավելի լավ են ճանաչում:
Լուրն ուրախացրել էր Զոյայի փողոցի բնակիչներին, քանի որ նրանք դեռ 5 տարի առաջ էին ստորագևրահավաք կազմակերպել ու առաջարկությամբ ներկայացել Քաղաքապետարան: Մեր տուն հասարակական կազմակեպությունը, որն ավելի հայտնի է Էջմիածնի մանկատուն անվամբ, նույնպես գտնվում է Զոյայի փողոցում: Զոյայի 13-ի հասցեատեր Տիգրանուհի Կարապետյանը նշեց, որ իրենք հաճախ են արտասահմանից հյուրեր ընդունում, սակայն մեր սփյուռքի հայերը չեն ճանաչում Զոյային և շարունակ հարցեր են տալիս փողոցի անվան վերաբերյալ:
Ավագանու նիստով մեկ միլիոն 36 հազար դրամի չափով արտոնություններ տրվեցին հողի և գույքահարկի գծով հայրենական պատերազմի վետերեններին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, պարտաճանաչ հարկատուների:
Ավագանու նիստով այս տարի մեկ մանկապարտեզում կավելան մեկ կրտսեր խումբ, մանկապարտեզների հաստիքները, իսկ Կոմիտասի անունը կրող մշակույթի պալատում գործող պարի խումբը 20 ամյա հոբելյանի կապակցությամբ վերանվանվելու է Էջմիածնի պարարվեստի կենտրոնի:




