Հասարակություն

Հիմնադիր խորհրդարանի դանակահարված անդամի փայծախը հեռացրել են

 «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը տեղեկացնում է, որ Գյումրիում հանրահավաքի ժամանակ դանակահարության ենթարկված, Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանի վիճակը կայուն ծանր է։ Դանակահարության հետևանքով ստացած ներքին արյունահոսության պատճառով հեռացրել են նրա փայծախը, կատարել արյան փոխներարկում։ Այժմ նա գտնվում է Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։​
Back to top button