Հասարակություն

Հայկական ձեռագրերը՝ ebay-ում. մեկնարկային գինը 2495 դոլար է

Այս օրերին eBay-ում վաճառքի է հանվել 15-րդ դարի հայկական ձեռագիր: Ի դեպ, հայկական ձեռագրերը կամ առանձին ձեռագիր պատառիկները եզակի են eBay-ում: Հայտարարության մեջ նշված է, որ այն մոտ 1450 թվականի թանգարանային որակի շատ կարևոր հայկական քրիստոնեական ձեռագիր է: Ձեռագրի առաջարկվող մեկնարկային գինը 2495 դոլար է:

haykakan dzeragir1

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ին eBay-ում վաճառքի հանվեց Նարեկացու ձեռագիրը, որն անմիջապես 30.000 ԱՄՆ դոլարով փրկագնեց Comedy Club Production ընկերության գլխավոր սեփականատեր, մոսկվաբնակ Արթուր Ջանիբեկյանը և նվիրեց Մատենադարանին: Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը դեռ այն ժամանակ ասում էր, որ Մատենադարանից դուրս աշխարհով մեկ թափառում է մի ամբողջ մատենադարան: Ձեռագիրը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ էր հասել, ապա հայտնվել eBay-ում:

Կարդացեք նաև

Back to top button