
ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման եւ համերկրացիների հետ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի մասնագիտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է, որ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում: Գրում է Gazeta.ru-ն:
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ դհետաքննությունն ընթանա Հայաստանում: Դատավարությունը նույնպես նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում, ինչպես պահանջում էր հայ ազգը»,- հայտարարել է նա:




