Քաղաքական

ԲՀԿ- ՕԵԿ, ՀՅԴ- Սեֆիլյան. ԱԺ ճեպազրույցներում

lenabadeyanlusinevasilyan

Խորհրդարանական գրեթե բոլոր ուժերը դեմ են Շուշիի առանձնակաի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա համակիրների որոշումը՝ ապրիլի 24-ից սկսել շուրջօրյա հանրահավաքներ՝ նախագահի հրաժարականի պահանջով: Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հորդորել է Սեֆիլյանին զերծ մնալ նման դրսեւորումներից՝ ամբողջ աշխարհի առաջ ամոթով չմնալու համար։ Դաշնակցական պատգամավորը համոզված է, որ իշխանությունները պետք է կանխարգելեն նման զարգացումները:

Այս հարցում ավելի զուսպ է իր արտահայտությունների մեջ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշում է, որ Սեֆիլյանի քայլերին պետք է հասարակությունը գնահատական տա եւ հույս հայտնեց, որ ազատամարտիկն ինքը կգիտակցի եւ չի գնա նման քայլի։

Ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը հաստատել է լուրերը, թե ԲՀԿ-ից ներհոսք կա դեպի ՕԵԿ։ «Մեզ դիմել են բազմաթիվ անձինք՝ անդամակցելու ՕԵԿ-ին: Տարբեր կուսակցություններից կա ներհոսք, այդ թվում նաեւ՝ ԲՀԿ-ից»,- ասում է նա։ Հստակ անուններ, սակայն, պատգամավորը չի նշել, պարզապես հստակեցրել է, որ ԲՀԿ-ի հետ ունեն շատ լավ հարաբերություններ:

Back to top button