

Լոռու մարզից կա ահազանգ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը շատ վատ վիճակում է եւ ենթարկվել վթարի` էական վնաս պատճառելով շրջակա միջավայրին: Մեծ Այրում համայնքի բնակիչների անունից այսօր հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը: Նրա տեղեկացմամբ՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, չլուծելով պոչամբարի խնդիրները, Մեծ Այրում եւ Ճոճկան համայնքներում նախատեսում է նոր տարածք վերցնել եւ նոր պոչամբար կառուցել, ինչին կտրուկ դեմ են տեղի բնակիչները:
Մարտի 24-ին եւ 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երեւանից մեկնած անկախ փորձագիտական խումբը: «ԷկոԼուր» մամուլի ակումբում փորձագիտական խմբի անդամ Սեյրան Մինասյանն այսօր ներկայացրել է մոնիտորինգի նախնական արդյունքները:




